Yerevan, 06.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ ահազանգերի հիման վրա հարուցվել են քրեական գործեր

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում` 2015թ. դեկտեմբերի 6-ին, թիվ 4 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 3 քրեական գործ՝ քվեարկության արդյունքները կեղծելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2015թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից  ոստիկանության  Արաբկիրի բաժին  ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց է զանգահարել ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանը և հայտնել, որ թիվ 4/26 ընտրատեղամասում գողացել են  «Ոչ»-ի քվեաթերթիկները և ավելացրել նույնքան «Այո»-ի քվեաթերթիկ:

ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Վ.Թոքմաջյանը հաղորդում և բացատրություն է տվել, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին  տեղի ունեցած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի 8 հասցեում տեղակայված թիվ 4/26  տեղամասում՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը գողացել է 219 հատ «Ոչ» քվեարկված քվեաթերթիկ, որի փոխարեն ավելացվել է նույնքան «Այո» քվեարկված քվեաթերթիկ։

Նկատի ունենալով, որ ահազանգի հիման վրա նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (քվեարկության արդյունքները կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում 16.12.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ  հոդվածով։ 

2015թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 04:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հարաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրատեղամասում տեղի են ունենում խախտումներ:

Ահազանգի հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում «ՀԱԿ»-ի վստահված անձ Անի Թովմասյանը հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հարաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ  Մոսինյանի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:

Նկատի ունենալով, որ ահազանգի հիման վրա նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (քվեարկության արդյունքները կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում 16.12.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ  հոդվածով։

2015թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 03:00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության փաստաբան Քրիստինա Գևորգյանից այն մասին, որ 06.12.2015թ. տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հարաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից կատարվել է հանրաքվեի արդյունքների ակնհայտ սխալ հաստատում, կեղծվել են քվեարկության արդյունքները:

Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր։

Նկատի ունենալով, որ նախապատրասված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (քվեարկության արդյունքները կեղծելը) նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Արաբկիրի քննչական բաժնում 16.12.15թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ  հոդվածով։ 

Նշված բոլոր երեք քրեական գործերով որոշումներ են կայացվել՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ուղարկելու մասին։

Այսպիսով՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործերից 6-ն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Հարուցված քրեական գործերից 3-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածին (քվեարկության արդյունքները կեղծելը), 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածին (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)։

 

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration