Նարեկ Հախնազարյանը և Սերգեյ Խաչատրյանը համերգով հանդես կգան Փարիզում
CultureՏաղանդավոր երաժիշտներ` թավջութակահար Նարեկ Հախնազարյանը և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ կունենան Փարիզում:
Ինչպես տեղեկացնում է philharmoniedeparis.fr կայքը, երիտասարդ երաժիշտները դեկտեմբերի 19-ին հանդես կգան Փարիզի նվագախմբի (L’Orchestre de Paris) նվագակցությամբ` Փարիզի ֆիլհարմո նիայում: Նրանք կներկայացնեն Բրամսի՝ 1887 թվականին ստեղծած Կրկնակի կոնցերտը` թավջութակի և ջութակի համար: Երեկոյի ընթացքում դիրիժոր Վալերի Գերգիևի ղեկավարությամբ կհնչի նաև Բերլիոզի «Ֆանտաստիկ» սիմֆոնիան: