Օդերեւութաբաններ. 2016 թվականն ամենաշոգը կլինի դիտարկումների պատմության մեջ
SocietyՄեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության աշխատակիցները ներկայացրել են 2016 թվականի իրենց կանխատեսումները. դրանց համաձայն, 2016-ը եղանակի դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ տարին է լինելու:
Ըստ Informing-ի, այս կանխատեսումը հիմնված է համակարգչային մոդելավորման արդյունքների վրա: Իհարկե, հաշվի չեն առնվել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են երկրաշարժը, հրաբխի ժայթքումը, երկնաքարի անկումը եւ այլն:
Վերադառնալով եղանակային կանխատեսումներին. հաջորդ տարի միջին ջերմաստիճանը կլինի 14.72 եւ 14.96 °C-ի միջակայքում: Եթե այս կանխատեսումը ճիշտ լինի, ապա մեր մոլորակի վրա ջերմաստիճանը մինչարդյունաբերական մակարդակը կգերազանցի 1.14°C-ով: