Բաղադրիչներ
հնդկահավ – 700 գր(բուդ)
ընկույզ – 50 գր
սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 50 մլ
պատրաստի շերտավոր խմոր – 270 գր
միս տավարի (աղացած) – 250 գր
միս խոզի – 250 գր(աղացած)
ձիթայուղ – 2 ճ/գդ
ձու – 1 հատ
բահար – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
աղ – ըստ ճաշակի
քունջութ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Վերցնում ենք հնդկահավի բուդը։

- Առանձին ամանի մեջ խառնում ենք խոզի և տավարի աղացած միսը (կարող եք հնդկահավի մսով պատրաստել), ավելացնում ենք աղացած ընկույզը, սերուցքը և ըստ ճաշակի աղը, բահարն ու պղպեղը։ Այս ամենը լավ խառնում ենք։

- Բուդը ոսկրահան ենք անում, այնուհետև` կաշվեհան։ Մեջտեղի մասով 2 հատ կտրվածք ենք անում`աջ և ձախ կողմերով։ Բուդը շրջում ենք։ Այժմ պետք է այն լավ ծեծենք և աղ դնենք։

- Բուդը տեղափոխում ենք յուղաթղթի վրա։ Միսը երշիկի տեսքով փաթաթում ենք, դնում բդի ծայրին։
Այնուհետև սկսում ենք ռուլետաձև փաթաթել։
- Բուդը փաթաթում ենք յուղաթղթի մեջ, թելով կապում, վրայից ձիթապտղի յուղ քսում և 1 ժամով տեղափոխում 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։

- 1 ժամից միսը հանում ենք ջեռոցից, թուղթն ու թելը հեռացնում վրայից։ Թողնում ենք մի քիչ սառչի։

- Շերտավոր խմորը 3 սմ լայնությամբ կտրում ենք և փաթաթում ռուլետի շուրջ։ Որպեսզի շերտերը ծայրի հատվածներում հեշտ կպչեն, անհրաժեշտ է ձվով պատել։ Վերևի հատվածին նույնպես պետք է ձու քսենք։ Այնուհետև վրայից քունջութ ենք ցանում և 30 րոպեով դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցը`մինչև վարդագույն դառնա։

- Այնուհետև հանում ենք և մատուցում։



Այս ուտեստը կարող եք մատուցել նաև սառը վիճակում։ Ահա և տոնական հնդկահավ պատրաստելու մեր յուրօրինակ բաղադրատոմսը։ Բարի ախորժակ
Շեֆ Խոհարար