Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացվել է 249 հեռախոսազանգ
SocietyԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է 249 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով, դրանցից 222-ին տրվել է լուծուÕ ´ կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 62-ին լուծում է տրվել, իսկ 11-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: