Նարե Գեւորգյան. «Չեն ցանկանում ինձ եթեր տրամադրել…»
LifestyleBravo.am-ը գրում է.
Նարե Գեւորգյանին ճանաչում բերեց «Հայսուպերսթար 2» հեռուստանախագիծը։ Թեպետ նա չհաղթեց, բայց շարունակում է երգել ու փոքր քայլերով առաջ շարժվել։ 25-ամյա երգչուհին բազմիցս մասնակցել է «Շանթ»-ի մրցույթներին, սակայն հաղթել է մեկ անգամ՝ 2013 թվականի«Դուետ» նախագծում։
Նարեն BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս շրջանում երգում է երաժշտական ակումբներում.«Մեկ տարի հանդես եմ եկել խմբի նվագակցությամբ, ամեն համերգին կենդանի կատարում էի մոտ 30 երգ, բայց այժմ հազվադեպ ենք միասին ելույթ ունենում, քանի որ ժամանակատար է։ Հիմա մասնակցում եմ «Սազուկի» համերգային շոուին, որը Հայաստանում նորություն է։ Հետաքրքիր ձեւաչափ է. ելույթի ժամանակ հանդիսականները շաղ են տալիս բեմի մոտ դրված ծաղիկները, բայց միայն այն ժամանակ, երբ հավանում են կատարումը:)»։
Շարունակությունը՝ այստեղ
