Հայտնի են «Օսկար 2015»-ի հավակնորդ 9 ֆիլմերը
LifestyleԱմերիկյան կինոակադեմիան հրապարակել է այն ֆիլմերի համառոտ ցուցակը, որոնք հավակնում են «Օսկար» մրցանակի: Նիկիտա Միխալկովի «Արևահարություն» ֆիլմը ցուցակի մեջ չի ընդգրկվել: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար ֆիլմեր են ընտրվել Բելգիայից՝ Ժակո Վան Դորմելի «Նորագույն կտարական», Կոլումբիայից՝ Սիրո Գերրայի «Օձի գրկախառնությունը», Դանիայից՝ Տոբիաս Լինդհոլմի «Պատերազմը» ֆիլմը, Գերմանիայից՝ Ջուլիո Ռիչիարելիի «Ստի լաբիրինթոսը», Հորդանանից՝ Նաջի Նաբու Ավարայի «Հպարտությունը», Ֆրանսիայից՝ Դենիզ Գամզե Էրգյուվենի «Մուստանգը», Հունգարիայից՝ Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» ֆիլմը, Իռլանդիայից՝ Փեդի Բրետնեկի «Վիվան» և Ֆինլանդիայից՝ Քլաուս Հյարյոյի «Սուսերամարտիկ» ֆիլմը:
Տեղեկություն կար, որ Միխալկովի` Իվան Բունինի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Արևահարություն» ֆիլմը ռուսական հանձնաժողովի կողմից առաջադրվել էր մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, սակայն ինքը՝ ռեժիսորը, ասում էր, որ իր հեղինակած ֆիլմը քաղաքական նկատառումներից ելնելով դժվար թե ընդգրկվի «Օսկար»-ի համառոտ ցուցակում:
Տեղեկացնենք նաև, որ «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդների անունները հայտնի կդառնան հաջորդ տարվա հունվարին՝ տարվա գլխավոր միջոցառման ժամանակ:
Ա.Գ.