Այս շունը 16 կիլոմետր վազեց մեքենայի հետևից. Պատճառն արտասվելու աստիճան հուզիչ է (ֆոտո)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Շներիհավատարմության մասին իզուր չեն լեգենդներ հյուսել: Մեր չորքոտանի ընկերները վաղուց ապացուցել են, որ հավատարմությունն ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Եվ հիմնականում կենդանիներն ավելի հավատարիմ են գտնվում, քան մարդիկ:
Բրազիլիայի Պարանա նահանգում մի զարմանալի դեպք է տեղի ունեցել, որը ևս մեկ անգամ ապացուցում է մեզ շան հավատարիմ լինելը: Գյուղի ճանապարհով անցնող ֆուրգոնի հետևից մի շուն էր վազում: Նա ուղեկցում էր մեքենային 16 կմ շարունակ՝ ոչ մի վայրկյան աչքաթող չանելով:
Կենդանուց երևում էր, որ դա ուղղակի խաղ չէ: Զգացվում էր, որ դա շան համար ինքնատիպ ծիսակարգ է: Նա ցանկանում էր շրջապաողներին ինչ-որ շատ կարևոր բան ասել…
Պարզվեց, որ մեքենան տանում էր շան տիրոջ մարմինը: Նա մահացել էր փոխհրաձգության պատճառով, և հավատարիմ շունը, մի քանի ժամ շարունակ, պաշտպանել էր իր տիրոջ մարմինը, մինչ կգտնեն այն: Մարմինը գտնելուց հետո, ոստիկանները զննում էին տարածքը, իսկ մարմինը տեղափոխեցին այդ մեքենայի մեջ: Մարմինը պետք է տանեին մոտակա հիվանդանոց, որպեսզի դատական բժիշկները հանեին գնդակը և այլ անհրաժեշտ ուսումնասիրություններ անեին:
Շունը չէր կարող մենակ թողնել, լքել իր տիրոջը: Տեսնելով, որ նրան ինչ-որ տեղ են տանում՝ նա անմիջապես հետևեց մեքենային: 16 կմ մեքենայի հետևից վազելուց հետո, շունն ուժասպառ եղավ և հետ մնաց մեքենայից…
Ոստիկանները շան մասին պատմեցին տեղական կենդանիների պաշտպաններին: Նրանք տպավորվեցին շան արարքով, և գնացին նրան փնտրելու, քանի որ շունն ամբողջովին ուժասպառ էր եղել, և տանից շատ հեռու էր գտնվում: Նրան օգնություն էր պետք:
Պարզվեց, շանը գտնելը շատ հեշտ էր: Նա դեռ գնում էր այն ճանապարհով, որով իր մահացած տիրոջ մարմինն էին տարել: Կամավորների մեքենան տեսնելով՝ շունը մի փոքր աշխուժացավ: Բայց տեսնելով, որ դա ուրիշ մեքենա է, նա կորցրեց հետաքրքրությունը, և շարունակեց գնալ իր տիրոջ հետևից:
Կամավորներին շատ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանան բռնեն շանը: Քանի որ շունն իրեն մոտ չէր թողնում անծանոթներին: Բռնելուց հետո, սկզբում շանը տարան կենդանիների կացարան, հետո տվեցին նրան մահացածի հարազատներին: Միայն հարազատներին տեսնելուց հետո, շունը կարողացավ մի փոքր հանգստանալ…


