Աշխարհում առաջին յոթնյակ երեխաները նշում են իրենց 18-ամյակը (լուսանկարներ)
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
1997 թվականին Քեննի և Բոբբի Մաքքոգիի ընտանիքում ծնվեցին միանգամից 7 երեխաներ, 4 տղա և 3 աղջիկ։ Այդ մասին նորությունը տարածվեց ողջ աշխարհով։ Նրանք բարեհաջող ծնված առաջին յոթնյակն էին։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, նրանք մեծացան ջերմ և հոգատար ընտանիքում։
Իսկ այս տարի յոթնյակը դարձավ 18 տարեկան։ Նրանք վերածվել են հրաշալի երիտասարդների՝ իրենց նպատակներով, երազանքներով։
Ամուսինները որոշել էին երկրորդ երեխան ունենալ, իսկ երբ անալիզների արդյունքում պարզվել էր, որ յոթ երեխա է ծնվելու, նրանք որոշել էին բոլորին էլ կյանքն պարգևել։
Երեխաները ծնվել էին փոքրիկ, նրանցից ամենափոքրը 1.13 կիլոգրամ էր, իսկ ամենամեծը՝ 1.5 կիլոգրամ։ Բժիշկների շնորհիվ նրանք բոլորը դարձան առողջ երեխաներ։
Ընտանիքին երեխաներին խնամելու հարցում օգնում էին բոլորը։ Նրանց նվիրեցին նոր տուն, երեխաները կարող էին անվճար սնվել դպրոցում։ Երեխաները շուտով կավարտեն դպրոցը և կառանձնանան ծնողներից։
Իհարկե, տունը, որտեղ երբեք մարդկանց պակաս չի եղել, կդատարկվի միանգամից։
.jpeg)
.jpg)
.jpeg)



