Վերջին 100 տարվա ընթացքում Հայաստանի էնդեմիկ ձկնաշխարհը փոխվել է 50%-ով
SocietyՀայաստանի ձկնաշխարհը վերջին 100 տարում փոխվել է 50%-ով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ձկնաբան Սամվել Պիպոյանը:
«Այսօր հայաստանյան գետերում կամ արդեն չկան տեղաբնակ ձկնատեսակները, կամ բնիկների փոխարեն օտար վայրերից բերվել են նոր ձկնատեսակներ: Հայաստանի բնիկ ձկնատեսակները նախկինում ընդամենը 22-ն են եղել, այն դեպքում, երբ այսօր գետերում և լճերում մենք ունենք 40-ից ավել ձկնատեսակ: Կան դեպքեր, երբ այլ աշխարհամասերից Հայաստան են բերվում ձկնատեսակներ, որոնք կլիմային վարժվելով, պատահաբար ընկնում են ջրամբարներ, մյուսները նպատակաուղղված են ներմուծվում: Նաև հանդիպում են դեպքեր, երբ ուղղակիորեն մեծանում է ձկնատեսակի բնական արեալը, որոնք հիմնականոÖ �մ ներթափանցում են Կասպից ծովից, ընկնում են Քուր գետն, այնտեղից Արաքսն ու արդեն բարձրանում են Հայաստանի մյուս գետերը: Նման կերպ վերջերս հայտնաբերվել էին երկու օձաձուկ», - նշեց Սամվել Պիպոյանը:
Հակիրճ ներկայացնելով վերջին դարի ընթացքում Հայաստանում ձկնատեսակների փոփոխության պատմությունը, ձկնաբանը նշեց, որ առաջին օտար տեսակի ձուկը՝ նիգն, առաջին անգամ մտավ Հայաստան 1922 թ. : Հայտնի է, որ մինչև 1924թ. Հայաստանում գրանցված էր 22 ձկնատեսակ, այնուհետև 1924-1927 թթ. Սևանը հարստացավ սիգով, իսկ 1935թ.՝ գամբուզիայով, 60-ականներին, ձկնային տնտեսությունների զարգացմանը զուգընթաց, մենք ունեցանք ցատք: Իսկ արդեն 90-ականներին մենք ունեինք 39 տեսակ, ընդ որում դրանցից միայն 7-ը առաջին անգամ նկարագրվել է իմ կողմից և վերջին տարիներին ևս 4 տեսակ նկարագրվել է ա յլ հեղինակների կողմից: