Փարիզում Էդիթ Պիաֆի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվում
CultureՓարիզում հիշատակի միջոցառումներ են կայացել` նվիրված ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի 100-րդ տարեդարձին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով BBC-ն, Պիաֆի հիշատակը հարգել են աշխարհի հայտնի ռադիոկայանները` առավոտյան եթերը սկսելով երգչուհու երգերով: Նրա հիշատակին նվիրված միջոցառումներ են կայանա լու նաեւ եվրոպական մի շարք քաղաքներում, որտեղ Պիաֆը համարվում է լեգենդ եւ անկրկնելի ձայն միջոցով կարողացել է ներկայացնել ֆրանսիական շանսոնը:
Պիաֆը ծնվել է 1915 թվականի դեկտեմբերի 19-ի Փարիզում: Նրա ստեղծագործական կարիերան սկսվել է 1935 թվականից եւ առաջին ելույթներն ունեցել են մեծ հաջողություն: Նրա կարիերայում լուրջ դերակատարություն է ունեցել բանաստեղծ Ռայմոն Ասսոն, ով կերտել է Պիաֆի կերպարը, գրել երգեր հատուկ նրա ձայնի համար: Պիաֆի հաջողությունը եռապատկվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Նա 20-րդ դարի ամենահայտնի եւ բացառիկ տաղանդով օժտված երգչուհիներից մեկն է: Նրա վերջին համերգը կայացել է Լիլ քաղաքում 1963 թվականի մարտի 31-ին: Պիաֆը մահացել է 1963 թվականի հոկտեմբեր ի 10-ին 47 տարեկան հասակում: