Գորիսում վթարի հետևանքով 15-ամյա տղա է մահացել
SocietyՈստիկանության Գորիսի բաժնում դեկտեմբերի 18-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 22-ի սահմաններում Գորիսի Սյունիքի փողոցի և Երևանյան խճուղու հատման խաչմերուկում «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը:
Պատահարի հետևանքով սրահում գտնվող՝ 15-ամյա Արեն Խերունցը մահացել է, իսկ մյուս երկու տղաները (նույնպես 15 տարեկան) վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: