4000 պատանիներ լուսանկարների միջոցով խոսել են Հայոց ցեղասպանության մասին
SocietyՀայաստանում բնակվող 4000 աշակերտներ ապրիլից սկսած իրենց պատկերացումներն են ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆոտոմրցույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ասաց, որ ֆոտոմրցույթի վերնագիրը հատուկ էր ընտրվել «Երաշտ եւ բողբոջ», որպես պատանիները կյանքի եւ մահվան հակասության մեջ կարողանան ստեղծագործել եւ ընտրություն կատարել:
«Մեծագույն ձեռքբերումն այն է, որ երեխաները կենտրոնացել էին կյանքի եւ արարման, այլ ոչ թե մահվան եւ չարչարանքի վրա: Կային նաեւ ողբերգական արյունոտ նկարներ, բայց դրանք քիչ էին, ավելի շատ ապրում ու մարդկային գոյություն կար»,- ասաց սրբազանը: Միջոցառման ընթացքում լուսանկարի երկու հեղինակներ արժանացան «Լավագույն մտահղացում» եւ «Լավագույն աշխատանք» անվանակարգերում, եւս 14 աշխատանքների հեղինակներ պարգեւատրվեցին լավագույն մասնակցության համար: