Yerevan, 19.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բանակցային գործընթացն առաջ տանելու համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ. ԱԳ նախարար

Politics

Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ հանդիպում, հատկապես նախագահների մակարդակով, շատ կարևոր է երկխոսությունը, բանակցությունները շարունակելու համար, որովհետև դրան այլընտրանք չկա: Բեռնում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին՝ այդ մասին նշել էՀՀ արտաքին գ ործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Որքան հաճախ լինեն այդ հանդիպումները, այնքան հնարավոր է, միգուցե և փոքր քայլերով, բայց ինչ որ քննարկումներ լինեն, թե հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ տանելու առումով, թե այդ լարվածության նվազեցման մեխանիզմների մշակման իմաստով: Այդ հարցերն էլ են իհարկե քննարկվել: Գիտեք, եռանախագահները բազմաթիվ հայտարարություններ են արել նաև այս ուղղությամբ, նաև հրադադարի խախտման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:  Բազմիցս մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը, ողջունել ենք դրա ստեղծու մը: Ավելին, եռանախագները բազմիցս ներկայացրել են մանրամասներ այդ մեխանիզմի վերաբերյալ, և կողմերն առնվազն երկու անգամ, անգամ նախագահների մակարդակով Սոչիում կայացած երկու գագաթնաժողովների ժամանակ, ինչպես նաև` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հայտարարություններում, որտեղ խոսքը գնում էր հենց այդ մեխանիզմի ստեղծման մասին, որոշ պարտավորություններ էին վերցրել: Դրանցով, եռանախագահների հետ համատեղ, կողմերը պետք է քննարկեին այդ մեխանիզմների ստեղծումը»,-  ասել է Նալբանդյանը:

ԱԳ նախարարը միաժամանակ ավելացրել է, որ այդ հայտարարություններից հետո անմիջապես Ադրբեջանը մի քանի անգամ հետքայլ է արել: Նալբանդյանի խոսքով՝ այսօր նույնպես նախագահները քննարկել են այդ մեխանիզմի ստեղծման առաջարկը և վերահաստատվել է, որ հայկական կողմերը ներկայացրել են իրենց արձագանքն այդ առաջարկներին: «Սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակում Նյու-Յորքում կայացած արտգործնախարարների հանդիպման ժամանակ եռանախագահները վերահաստատեցին, որ Հայաստանն ընդունել է, իսկ Ադրբեջանից սպասում են, որ նա էլ կընդունի: Այդ հարցը նորից արծարծվեց այսօր, և հուսով ենք, որ Ադրբեջանը վերջապես ինչ որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետև եթե մենք իսկապես ցանկանում ենք բանակցային գործընթացն առաջ շարժել, ուրեմն  դրա համար պետք է ստեղծվի համապատասխան մթնոլորտ»,- ընդգծել է Նալբանդյանը:

Հարցին՝ արդյոք այսօրվա հանդիպման ժամանակ համանախագահները դրել են սահմանային էսկալացիայի՝ հրետանու օգտագործման խնդիրը, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ եռանախագահները և այսօր են դրել այդ հարցը, և բազում անգամներ իրենց հայտարարություններում: «Այս տարվա հունվարից եռանախագահները շատ ուղղորդված և և հասցեագրվարծ հայտարարություններ ու կոչեր են արել, և վերջինը՝ Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակում: Դրանում հստակ, շատ խիստ քննադատություն կար ծանր հրետանու և տարբեր տրամաչափի զենքերի օգտագործման իմաստով: Պարզ էր, թե ում էÖ € դա ուղղված: Չնայած Ադրբեջանը դրան ի պատասխան փաստորեն ապտակ էր հասցրել եռանախագահներին ու ավելի սրել իրավիճակը: Ադրբեջանը գնաց նոր ու նոր տեսակի զենքերի օգտագործմանը: Սա է Ադրբեջանի պատասխանը միջազգային հանրության առաջարկներին: Ինչո՞ւ միջազգային հանրությանը, որովհետև եռանախագահներն ունեն միջազգային հանրության մանդատ»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Լրագրողի մյուս հարցին՝ այս հանդիպումից հետո աճել թե պակասել են բանակցություններին Հայաստանի մասնակցելու տրամադրությունները՝ Նալբանդյանը նշել է. «Այդ տրամադրությունները կան, բայց բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Հայաստանը միշտ կողմ է եղել և կողմ է լինելու բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը»:

 

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia