«Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է դարձել իսպանուհի Միրեյա Լալագունան
Lifestyle1in.am-ը գրում է.
Չինաստանի Հայնան կղզում տեղի ունեցած «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող է դարձել իսպանուհի Միրեյա Լալագունա Ռոյոն: Շոուի ցուցադրությունը կարելի է տեսնել canalenvivogratis.com կայքում:
Երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Սոֆյա Նիկիտչուկը, իսկ երրորդը ինդոնեզացի Անինդիե Կուսումա Պուտրին: Թոփ 5-ում են հայտնվել նաև Լիբանանի և Ջամայկայի ներկայացուցիչներ Վալերի Աբու Չակրան և Սանետա Միրիեն:
Անցյալ տարի «Միսս աշխարհ» տիտղոսը նվաճել է ՀԱՀ-ից Ռոլեն Շտրաուսը: