$10.000 ամուսնանալու համար, բաժանվելու դեպքում՝ գումարի վերադարձ և տոկոսներ. ամերիկյան ստարտափի բիզնեսը
Lifestyletert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում հիմնված սկսնակ ընկերությունը, հաշվի առնելով Միացյալ Նահանգներում ամուսնալուծությունների բարձր տոկոսը, որոշել է զբաղվել ուշագրավ բիզնեսով:
Ինչպես նշում է Oddity Central-ը, SwanLuv կոչվող ընկերությունը 10.000 դոլար է վճարում ամուսնանալ ցանկացող զույգերին, որպեսզի նրանք հարսանեկան ճոխ արարողություն կազմակերպեն: Սակայն ամուսնալուծության դեպքում զույգը պարտավոր է SwanLuv–ին վերադարձնել ոչ միայն 10.000 դոլարը, այլև ժամանակի ընթացքում կուտակված համապատսխան տոկոսները:
Հետաքրքրական է, որ նախքան գումարի տրամադրումը ընկերության մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են զույգի հարաբերությունները, ու որքան ավելի ամուր են դրանք, այդքան ավելի է շատ է ամուսնալուծության դեպքում հետ վերադարձվելիք տոկոսի չափը:
«Մաղթում եմ, որպեսզի բոլոր ամուսնությունները երջանիկ լինեն, սակայն վիճակագրական տվյալներն ապացուցում են, որ ԱՄՆ-ում կնքվող ամուսնությունների 40-50 տոկոսն ավարտվում է անհաջող: Ուստի, այս բիզնեսը բավական հեռանկարային է»,- նշել է SwanLuv–ի համահիմանդիր ու գործադիր տնօրեն Սքոթ Էվին: