Սարսափ ֆիլմերը վնասակար են առողջության համար
Lifestyle1in.am-ը գրում է.
Բժիշկների խոսքերով` սարսափ ֆիլմեր դիտելու հետևանքով մարդկանց արյան մեջ փոփոխություններ են տեղի ունենում, գրում է The Telegraph-ը: Մասնավորապես, դա վերաբերվում է արյունը մակարդող սպիտակուցին, որը հայտնի է, որպես ֆակտոր VIII:
Ստացվում է, որ «արյունը սառում է երակներում» արտահայտությունը ցույց է տալիս մարդու հետ կատարվողը, երբ նա վախենում է: Էվոլուցիան մարդու մարմնին սովորեցրել է ծայրահեղ իրավիճակներում նախօրոք պատրաստվել արյան հնարավոր կորստի: Իսկ վախն այն բանի նշան է, որ այդպիսի իրադրություն կառաջանա:
Այդ էվոլուցիան ուսումնասիրելու համար բժիշկները հետազոտել են մինչև 30 տարեկան մոտ 24 առողջ կամավորների: Կամավորներից 14-ը դիտել են սարսափ ֆիլմեր, որից հետո չեզոք ուսուցողական ֆիլմ: Մնացածները նայել են նույնը, բայց հակառակ հերթականությամբ: Պարզվել է, որ սարսափների դիտումից ֆակտոր VIII-ը բարձրացել է ավելի քան 11 միավոր: Դա արդեն խցանումների գոյացման իրական ռիսկ է: