Ամենաորակյալ ավտոմեքենաները
LifestyleԳերմանական ավտոմեքենաների հայտնի Auto Bild ամսագիրը, ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում, անվանել է ամենաորակյալ ավտոմեքնաները, հայտնում է ultramir.net-ը:
Ամենաորակյալ մեքենաները դարձել են ճապոնական Mazda-ն և կորեական Kia-ն: Կարևոր է նշել, որ վարկանիշը համարվում է Գերմանիայում լավագույններից մեկը:
Մեքենաները գնահատվել են այնպիսի չափանիշներով, ինչպես հուսալիությունը, աշխատանքի որակը և մեքենայից տիրոջ բավարարվածությունը: Դիտարկվել է նաև գործարանից մեքենաների հետկանչման հաճախականությունը: Մրցույթին մասնակցել են գերմանական շուկայում ընդամենը 20 առաջատար մակնիշներ:
Արդյունքում Mazda-ն և Kia-ն կիսել են առաջին տեղը: Երրորդ տեղում են հայտնվել Honda-ն, Hyundai-ն և Toyota-ն: Volvo-ն գրավել է 6-րդ տեղը, BMW-ն` 7-րդ, իսկ Mercedes-ը՝ 10-րդ տեղը: Վերջին իրադարձությունների հետևանքով զարմանալի չէ, որ Volkswagen-ը գրավել է նախավերջին տեղը: