Ամանորյա դիմահարդարման չորս հնարք
LifestyleNews.am-ը գրում է.
Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն ուզում է շքեղ տեսք ունենալ Ամանորին։ Ձեզ հաստատ կօգնեն մեր խորհուրդները ամանորյա դիմահարդարման վերաբերյալ. չէ որ մոտենում է այն տոնը, երբ մենք շշմեցնող տեսք ենք ուզում ունենալ։
Կապույտի երանգներ

Եթե ուզում եք արտահայտիչ լինել այդ օրը, ապա ուշադրություն դարձրեք կապույտ ու կանաչ երանգներին։ Հագեցած մեյք-ափ ստանալու համար կարելի է օգտագործել չոր կապտա-կանաչ ստվերաներկ։ Նուրբ եւ թեթեւ լինելու համար կարելի է օգտագործել ծովակնագույն յուղոտ նյութեր։ Նրանք խիտ են ծածկում կոպը, սակայն հաճելի «խոնավ» արդյունք են տալիս։ Իսկ նեոնային բաց-կապույտ սլաքները մանուշակագույն ստվերաներկի նուրբ «մշուշի» ներքո բացառապես անսովոր, արտահայտիչ տեսք կհաղորդեն։
Ավելի շողացող

Նրանք, ովքեր հանգստություն եւ շողշողանք են ցանկանում ստանալ, կարող են ընտրել պաստելային փափուկ գծամատիտներից մինչեւ բրոնզե-ոսկեգույն ստվերաներկերի գունապնակը։ Դա կհաղորդի մաշկին փայլ, որը հնարավոր չէ չնկատել։ Աչքերն արտահայտելու համար ամենաճիշտ տարբերակն է աչքի սեւ մատիտը, որը պետք է նուրբ երանգավորել ստվերաներկերի մուգ երանգներով։
Smokey eyes

Smokey eyes-ից մինչեւ հագեցած dark-fashion դիմահարդարումը սազում է բոլորին առանց բացառության։ Այս պարագայում շուրթերն ընգծելու բացարձակ կարիքը չկա։ Նախ՝ շատ հարմար է, եւ երկրորդ՝ դուք էլ կազատվեք շրթներկի հետքը շամպայնի բաժակին թողնելու մտահոգությունից։
Մի մոռացեք դասական «սլաքի» մասին

Պատմական, դասական, երանգավորված, տարածված, թեք, կոր, փայլուն եւ ցանկացած այլ սլաքներ։
