Հարյուրավոր Ձմեռ պապիների ուրախ վազքը Երևանում (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Երեկ «Վազիր և օգնիր» խորագրի ներքո Երևանի փողոցներով տեղի ունեցավ Ձմեռ պապիկների ամանորյա ուրախ վազք: Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան մրցանակներ:
Վազքն իրականություն դարձավ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի և «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի նախաձեռնությամբ:
Shabat.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր շուրջ 200 Ձմեռ պապիկների ամանորյա բարեգործական նախավարժանքներից և վազքից:
Նշենք, որ վազքի մասնակցության վճարների ամբողջ հասույթի շնորհիվ` Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճներ համապատասխան գույք կունենան:












