Тише едешь-дальше будешь, дальше едешь-тише будешь.Թևավոր այս խոսքը վերաբերում է ռուսական միջավայրին
AnalysisՎերտառության մեջ նշված թևավոր խոսքը վերաբերում է ռուսական միջավայրին: Շատ հաճախ, այն ամբողջության մեջ վերագրում են Տրոցկուց ազատված Ստալին քեռուն: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած հանդիպումից հետո Ս. Ս.-ն ու Ի. Ա.-ն ավելի լռակյաց են դառնում, ապա կարելի է այս ասույթն ուղիղ իմաստով վերագրել հենց նրանց: Նմանատիպ հանդիպումներն արդեն վաղուց իրենցից ներկայացնում են աբսուրդի ժանրի տրագիկոմեդիաներ, որոնցից յուրաքանչյուրից հետո ինչ-որ մի չկայացած թատերաքննադատ՝ լինի դա Նալբանդյանը, թե Մամեդյարովը, կցկտուր բնութագրումներ են ներկայացնում չկայացած արարների շուրջ: Երկուսն էլ լուռ են հավասարաչափ, ուստի երկուսին էլ ձեռնտու է վիճակը, որն առկա է: Այստեղ պետք է ճիշտ հասկանալ, թե ինչ է ասել ձեռնտու: Նրանց ձեռնտու է անձնապես: Ձեռնտու չէ երկու կողմում ապրող հասարակություններին: Այս մասին կխոսենք հետո, ավելի մանրամասն:
Ի՞նչ տվեց այս հանդիպումը կամ ի՞նչ կտա այս հանդիպումը: Գրեթե ոչինչ, հա, քիչ մնաց աչքաթող անեինք մի պարզ հանգամանք: Յուրաքանչյուր նման հանդիպումից հետո սահմանային միջադեպերն ավելանում են: Սահմանային միջադեպերն ավելանում են նաև այն ժամանակ, երբ այս կամ այն կողմում որևէ համապետական ընտրություն է կամ հանրաքվե, ուստի հիմա հասկանում ենք, թե ինչու է այս վիճակը ձեռնտու երկուսին: Ղարաբաղյան կոնֆլիկտը, իր իրական ու վիրտուալ հերոսներով, անմեղ զոհերով ու ռմբակոծվող գյուղերով, հայրենասիրական պաթոսի աներկբա ու վաղուց փորձված մեթոդ է: Մեթոդ, որը չի մշակվել ո´չ Երևանում, ո´չ էլ առավել ևս Բաքվում: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ուկրաինական և բելառուսական բնակավայրերի բնակիչներն անկանոն կերպով փախչում էին ֆաշիստական զորքերից, Ստալին քեռին ու նրա թիմը գտան մի հանճարեղ լուծում: Նրանք հատուկ նշանակության ջոկատների հագցրեցին ֆաշիստական զորքի հագուստ և հրահանգեցին դաժանություններ` սպանություններ, բռնություններ, բռնաբարություններ և այլ բարբարոսություններ կատարել այդ բնակավայրերում՝ դրանով մեխանիկորեն սերմանելով ատելություն ֆաշիստական զորքերի նկատմամբ և արթնացնելով կռվելու ցանկություն: Մեթոդն ինչքան էլ դաժան էր, ամեն դեպքում աշխատեց: Փոխվում են ժամանակները, բայց իրողություններ կան, որ մնում են անփոփոխ կամ փոխում են միայն արտաքին տեսքը և դաժանությունը կիրառում է իրական մատուցվող թշնամին: Այս ֆոնի վրա հանդիպումն ընդամենը թռչնակ (птичка) դնելու համար նախատեսված ինչ-որ իրողություն էր: Անհասկանալի է, թե փակ դռների հետևում ինչ կարող են խոսել երկու մարդ, որոնք բացարձակապես ի զորու չեն ազդել իրավիճակի վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ առանձին-առանձին վերցրած մեկ դերասանի թատրոն:
Հասկանալի է, որ այն արված էր նաև ներքին շրջանառության համար, որ ասենք հայկական մամուլում գրվեր, թե տեսեք մեր նախագահը ինչ ինքնավստահ տեսք ուներ, աչքիս Ի-ին նեղն էր գցել: Իսկ սահմանից այն կողմ պետք է գրվեր, թե տեսեք մեր Ի-ն ինչ ինքագոհ ժպտում էր, էդ ինչ շան օրն էր դրել Ս. Ս.-ին: Իսկ մնացածը, թե Էդուլն ու Էլմարչոն ինչ ոճի մեջ խունջիկլամիշ կգան, արդեն մեդիայի կիրառման և օգտագործման տեխնիկայի հարց է: Ու այսքանից հետո երկու կողմն էլ լռում են: Չէ, ներեցեք, ավելի շուտ էշ-էշ կրկնում են բաներ, որոնք վաղուց արդեն լսել ենք: Չգիտեմ՝ ոնց բացատրենք սրանց, որ ընկերնե´ր, դուրս եկեք խորհրդային ծանր ժառանգությունից, կրկնությունն այլևս գիտության մայրը չէ: Հ. Գ. Հաշվի առնելով ինֆորմացիայի իսպառ բացակայությունը կուլիսներում մեկ ժամ տևած գործողության վերաբերյալ, մեզ մնում է ենթադրել, որ նրանք զբաղված են եղել, չգիտեմ, միգուցե քաղաքական ֆլիրտո՞վ …
Սև Իմաստասեր