«Ծրագրավորման ժամ» միջոցառումը համախմբեց ավելի քան 200 մասնակցի ՀՀ տարբեր դպրոցներից
Society«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ծրագրավորման ժամ» (Hour of
Հայաստանում «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում էր երկրորդ անգամ։ 2014-ին միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 150 մասնակից ՀՀ տարբեր դպրոցներից, իսկ այս տարի հետաքրքրությունը միջոցառման նկատմամբ ավելի մեծացավ՝ համախմբելով 200-ից ավելի մասնակցի:
«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: «Hour of Code»-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից՝ լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձևաչափերը: Նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում է ապագա սերնդի կրթության և զարգացման հարցում», - նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
«Այսօր տեխնոլոգիաները շոշափում են կյանքի բոլոր կողմերը՝ սկսած հեռախոսներից մինչև մեքենաներ, բժշկությունից մինչև առօրյա։ Այդ իսկ պատճառով շատ երկրների դպրոցներում ծրագրավորման առարկան դասավանդվում է կենսաբանության, մաթեմատիկայի ու գրականության հետ միասին: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարևորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաև կարևոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք», - ասաց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:
Բացի ծրագրի ավանդական մասից՝ միջոցառման ընթացքում կայացավ ռոբոտների ցուցադրություն: Պրեզենտացիաներ ներկայացրեցին «PicsArt» և «Shadowmatic» ըկերությունները: Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN: