Blog.1in.am-ը գրում է.
Եթե մաքրություն եք սկսել, սակայն այդ պահին ձեռքի տակ անհրաժեշտ մաքրող նյութեր չունեք, ապա օգտվե՛ք ներկայացրած 10 խորհուրդներից։
Դրանց օգնությամբ հնարավոր կլինի արդյունավետորեն մաքրել դժվար լվացվող մակերևույթները։
Կաթսաներ և սկուտեղներ
Կաթսաների և սկուտեղների այրված հետքերը հնարավոր է հեշտությամբ հեռացնել սոդայի և ջրածնի պերօքսիդի խառնուրդով։
Լուսամուտի փեղկեր

Պատուհանի փեղկերի կեղտոտ հատվածում կերակրի սոդա լցրեք, ապա վրան ավելացրեք քացախ։ Մի քանի րոպե անց, երբ ռեակցիան կավարտվի, արդեն փափկած կեղտը հնարավոր կլինի հեշտությամբ հեռացնել խոնավ շորով։
Լվացքի մեքենա

Լվացքի մեքենան ևս կեղտոտվում է, և դրանում կարող են հայտնվել մանրէներ և տհաճ հոտեր։ Դրանցից ձերբազատվելու համար միացրե՛ք մեքենան սովորական լվացքի ռեժիմով, միայն թե՝ առանց հագուստի։ Լվացքի փոշու փոխարեն լցրեք քացախ և կերակրի սոդա։
Սալիկների միջև տարածություն
Սալիկների միջև տարածությունում կուտակված կեղտը կարելի է մաքրել քլոր պարունակող ցանկացած միջոցով։ Դրանք հիմնականում զուգարանակոնքը մաքրելու համար նախատեսված մաքրող նյութերն են։ Լցրեք հեղուկն անհրաժեշտ հատվածում և տրորեք խոզանակով։
Միկրոֆիբրայից բազմոց

Միկրոֆիբրայի կտորից կարված բազմոցները մաքրելու համար անհրաժեշտ է այն մշակել սպիրտով, ապա՝ թորված ջրով։ Սկզբում թրջեք, ապա տրորեք չոր և կոշտ խոզանակով։ Խորհուրդ չի տրվում օգտագործել ծորակի ջուր, քանի որ այն կարող է հետքեր և բծեր թողնել։
Սանր

Մի քանի հատվածում կտրեք խճճված մազերը, ապա սանրը դրեք սոդայով լուծված տաք ջրում՝ մազերը հեշտ հեռացնելու համար։
Օդափոխիչի անցքեր

Սովորական կոսմետիկ վրձնով կարելի է ամենաանհասանելի մասերին հասնել և մաքրել՝ ի տարբերություն փոշեկուլի։
Դեկորատիվ ապակե շշեր և ծաղկամաններ
Խառնեք կերակրի աղն ու օճառը տաք ջրի հետ և լցրեք ապակե տարայի մեջ։ Լավ թափահարեք, ապա պարզաջրեք սառը ջրով։ Անհրաժեշտության դեպքում՝ կրկնեք։
Ավոմեքենայի սրահ

Գումար տնտեսելու համար անհրաժեշտ է մեքենայի սրահը մաքրել ինքնուրույն։ Լուծեք օճառը ջրում՝ ավելացնելով քացախ և սոդա։ Լցրեք այն նստատեղերի վրա և կոշտ խոզանակով մաքրեք։
Հատակ

Ատամի մածուկը հեշտությամբ կարող է հեռացնել փայտե հատակին մնացած գրչի կամ ֆլոմաստերի հետքերը։ Մածուկը քսեք կեղտոտ հատվածում, մի փոքր սպասեք, ապա մաքրեք սպունգով։