Քիմ Քարդաշյանը թողարկել է Kimojis սմայլիկները
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Այսօրվանից ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետույքի պատկերը կարելի է նաեւ միմյանց ուղարկել։ Այո, այո, Քարդաշյանը թողարկել է Kimojis սմայլիկները։ Այս մասին 35-ամյա հայուհին տեղեկացրել է իր Instagram-ի էջում՝ այսօրվանից տեղադրելով եւ օգտագործելով դրանք։

Հիշեցնենք, որ երեկ թողարկվել է Keeping Up With The Kardashians ռիելիթի շոուի հերթական դրվագը: Նկարահանումներն ըստ երեւույթին դեռ մինչեւ Սեյնթի ծնվելն էին արվել:

Այդ սերիայում Քիմն ու նրա մայր Քրիսը վիճում են: Քիմը հայտարարում է, որ Քրիսը վատ մայր է, քանի որ փորձում էր նորից հաշտեցնել Քլոեին ու Լամար Օդոմին: