ՀԱՊԿ-ի ղեկավարները նշել են կազմակերպության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
SocietyՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները նշել են կազմակերպության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Հենց նոր մենք նեղ կազմով քննարկեցինք մեր կազմակերպության գործառման հրատապ հարցերը, նշեցինք մեր կազմակերպության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը»,-ընդգծել Է նա:
Պուտինը հավելել Է, որ ընդլայնված կազմով նիստում կշարունակվի կարծիքների փոխանակումը աշխարհի իրադրության եւ միջազգային խնդիրների շուրջ: