Առանց արվեստանոցի կերպարվեստը գոյություն չի կարող ունենալ. Կարեն Աղամյան
CultureԱռանց արվեստանոցի կերպարվեստը գոյություն չի կարող ունենալ: Նման կարծիք, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեկտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
«Խորհրդային միության տարիներին միության անդամներն ունեին արվեստանոցներ: Սակայն իննսունականներին դրանք սեփականաշնորհվեցին, արվեստագետների մահերից հետո ընտանիքները վաճառեցին դրանք, իսկ նոր նկարիչները չկարողացան մուտք գործել այդ արվեստանոցներ», - ցավով նկատեց Կարեն Աղամյանը:
Նկարիչների միության Նախագահի կարծիքով՝ դա մարտավարական սխալ էր: Նա ողջունեց Ուկրաինայի քայլը, որը ի տարբերություն Հայաստանի, այդ արվեստանոցները փոխանցեց նկարիչների միությանը, որը և նկարչի մահից հետո հասանելի է դառնում մեկ այլ նկարչի: