ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
SocietyՀՀ տարածքում դեկտեմբերի 21-ի ժամը 20.00-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում: