Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

Society

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որդիների հետ միասին, Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 38 հազար լուսադիոդային լամպերով ու շուրջ 500 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։ Գեղարվեստական լուսային ձևավորում  են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել են  18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի տոնական ձևավորմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի անակնկալներով լի ու տոնական շնչով առլեցուն լինեն նաև ամանորյա միջոցառումները:  

«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մենք ջանացել ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար լինեն հետաքրքիր, տպավորիչ և հիշարժան: Ամենատարբեր միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլև բոլոր վարչական շրջաններում: Ծրագրում նաև հետաքրքիր անակնկալներ կան մեր փոքրիկների համար, որոնք առաջին անգամ են լինելու: Այս պահին արդեն գեղեցիկ տոնական լուսավորությամբ զարդարված են մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու հիմնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետը:

Մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում քաղաքապետը առանձնակի կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն ևս դարձել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

«Այս տարի նույնպես մենք առաջարկել ենք մասնավոր ընկերություններին և տնտեսվարողներին գեղեցիկ ձևավորել իրենց տարածքները, շենքերը: Այս ամենն, անշուշտ, նպաստում է մայրաքաղաքի տոնական մթնոլտի ապահովմանը: Համոզված եմ, որ այս օրերին թե՛ մեր բնակիչները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան բարձր տրամադրությամբ, լիարժեք վայելելու Ամանորը: Առիթն օգտագործելով ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք տոների առթիվ և մաղթել, որ նոր տարին լինի խաղաղության, հաջողության և երջանկության տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։

Հանրապետության հրապարակում մեկնարկած հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: Տոնախմբող բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:  

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers