ՀՀ կառավարությունը ցանկանում է հարկադրել պահպանել նպատակային պետպատվերը
SocietyՀՀ կառավարությունը ցանկանում է հարկադրել պահպանել նպատակային պետպատվերը: «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվել է խորհրդարանում 2-րդ ընթերցմամբ: Կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ են մնացել երեքը:
Նպատակային տեղերի դիմորդները կանցնեն փոքրաքանակ մրցույթ՝ ընդհանուրից առանձին: Սակայն եթե ավարտելուց հետո շրջանավարտը հրաժարվի ուղեգրով 3-ամյա աշխատանքից, նա ստիպված է լինելու վճարել ուսման կրկնակի վարձը: Նպատակային ուսուցմանը ներգրավված են լինելու պետության համար գերակա մասնագիտություններ (գյուղատնտեսներ, բժիշկներ, ուսուցիչներ):