Հայ ուսանողները կունենան սեփական օրը
SocietyՀայաստանում մայիսի 16-ին նշելու են Ուսանողության օրը: «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծն ընդունվել է ՀՀ խորհրդարանում 2-րդ ընթերցմամբ: Մայիսի 16-ը Երեւանի պետական համալսարանի հիմնադրման օրն է:
ՀՀ կառավարության կարծիքով՝ հայ ուսանողները պետք է ունենան սեփական օրը, որը կտարբերվի նոյեմբերի 17-ին նշվող Ուսանողների համերաշխության միջազգային օրվանից: