2015 թվականը` Լիլիթ Հովհաննիսյանի համար
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է՝
Մենք սկսում ենք նոր խորագիր` «2015-ը` հայտնիների համար»: Խորագրի շրջանակներում կփորձենք ամփոփել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների` տարվա ստեղծագործական եւ անձնական ձեռքբերումները: Մեր այս շարքի առաջին հերոսուհին հայկական երգարվեստի ամենաաշխատասեր երգչուհիներից մեկն է` Լիլիթ Հովհաննիսյանը:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարին եւս Լիլիթի կյանում նշանավորվեց նոր երգերով, տեսահոլովակներով, համերգային շրջագայություններով եւ ֆոտոնկարահանումներով: Իր նորություններով Լիլիթը անմիջապես կիսվում է երկրպագուների հետ` Facebook-ի պաշտոնական էջում տեղադրելով տեսանյութեր եւ լուսանկարներ:

Այսպիսով, 2015-ը Լիլիթի համար նշանավորվել է մի շարք մրցանակներով. Նախորդ տարվա վերջին երգչուհին 21 TV-ի կողմից արժանացել է միանգամից երեք մրցանակի` «Տարվա լավագույն երգչուհի», «Տարվա լավագույն պարային տեսահոլովակ»/ «Դե էլ մի» եւ «Տարվա լավագույն cover»/«Էլեգիա»:
Տարեսկզբի ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը Լիլիթի համար եղավ փոքրիկ, բայց տաղանդավոր Նանուլի հետ զուգերգը, որը կոչվում է «Իմ տիկնիկն ես»:
Գարնանը Լիլիթը համերգներով հանդես եկավ Գերմանիայում:

Օգոստոս ամսին կայացավ երգչուհու «Մեքսիկական» կոչվող երգի տեսահոլովակի պրեմիերան, իսկ նոյեմբերին Լիլիթը մեծ մենահամերգով հանդես եկավ ԱՄՆ-ում:
Այս ամիս երգչուհին ներկայացրեց միանգամից երկու նոր երգ` հիմնված համերգային տեսահոլովակների վրա.
խոքսը «Իմ սեր, ատում եմ քեզ» եւ «Երես չթեքես» երգերի մասին է:
Սրանք երգչուհու ստեղծագործական կյանքի նորություններն էին` տարվա կտրվածքով, իսկ ահա անձնական կյանքում, կարծես թե, Լիլիթի մոտ դեռեւս նորություններ չկան: Հուսանք` 2016 թ-ը երգչուհու համար կնշանավորվի նաեւ սպասված բարի լուրով:)