Խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանից Սլավոնական համալսարանին հատկացվող գիտական օգնության մասին համաձայնագիրը
SocietyՀՀ խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանից Սլավոնական համալսարանին հատկացվող գիտական օգնության մասին համաձայնագիրը: Կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ 2-ը:
Երեւանում 2015 թ. մայիսի 14-ին ստորագրված հայ – ռուսական համապատասխան միջկառավարական համաձայնագրով Ռուս-հայկական համալսարանը կստանա ՌԴ պետբյուջեի գիտական նպատակներով հատկացվող միջոցներից օգտվելու հնարավորություն, այդ թվում՝ ենթակառուցվածքների, լաբորատորիաների համար հատկացվող միջոցներից: Ինչպես նշել է Կրթության նախարար Արմեն Աշոտյանը, ռուսական կողմըբարի կամք է դրսեւորել ու մինչեւ համաձայնագրի վավերացումն է պետբյուջեից միջոցներ հատկացրել: