Զբաղվածության պետական գործակալությունն աջակցել է ավելի քան չորս հազար հողօգտագործողների
SocietyԶբաղվածության պետական գործակալությունը «Գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագրի» շրջանակներում պայմանագիր է կնքել 4 հազար 793 հողօգտագործողների հետ: Արդյունքում ծրագրում ընգրկվել է 6 հազար 285 շահառու: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության Զբաղվածությ ան պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
«Ծրագրի շրջանակում հողօգտագործողները յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար ստանում են գումար: Կարող են ընդգրկվել նաև տվյալ ընտանիքի մյուս անդամները: Ծրագրով նախատեսված է վճարել նույնիսկ հողօգտագործողի կողմից ներկայացված վարձու աշխատողներին»,-ասաց Արտակ Մանգասարյանը: Սահմանված գումարների չափը հետևյալն է. մեկ օրվա աշխատանքի դիմաց հողօգտագործողին և ծրագրում ընդգրկված հողօգտագործողի ընտանիքի անդամին վճարվում է 4 հազարական դրամ: Եվս 3 հազար դրամ վճարվում է ծրագրում ընդգրկված վարձու աշխատողին: Դրանից բացի, գյուղացի ական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:
Այս տարվա ընթացքում ծրագրով աջակցություն է տրամադրվել Հայաստանի բոլոր մարզերի 472 համայնքների գյուղացիներին: Կնքված պայմանագրերի թվով առաջին տեղում Շիրակի մարզն է, որին հաջորդում է Կոտայքը, Արագածոտնի մարզը: Համեմատաբար փոքր թվով պայմանագրեր են կնքվել Վայոց ձորում: Բոլոր մարզերում մշակաբույսերը տարբեր են` ելակ, մորի, վարունգ, լոլիկ, կաղամբ, ցորեն, կարտոֆիլ և այլն: Արտակ Մանգասարյանը նկատեց, որ ծրագրի արդյունքում որոշ համայնքներում շատ գյուղացիներ այգիներ են հիմնում:
«Այս տարի գյուղացիների շրջանում ակտիվություն նկատվում է: Եթե նախորդ տարի 2500 պայմանգիր ենք կնքել, ապա այս տարի դրանք 3 հազարից ավելին են: Բայց պետք է նշել, որ միևնույն է՝ ծրագրի ամբողջ ծավալը չի օգտագործվել: Ծրագրով նախատեսված է 1 մլրդ 125 մլն դրամ, որից գյուղացիներին տրամադրվել է շուրջ 900 մլն-ը: Այս տարվա ընթացքում մենք մեծ ծավալի աշխատանք ենք կատարել գյուղացիների շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար: Հույս ունենք, որ 2016-ին արդեն շահառուների թիվն ավելին կլինի և ծրագիրն ամբողջ ծավալով կօգտագործվի»,-ավելացր եց Արտակ Մանգասարյանը: Շահառու դառնալու համար շատերն են դիմում, բայց Արտակ Մանգասարյանը նշեց, որ ոչ բոլորն են ընդգրվում: Մի մասը մերժվում է, որովհետև այս ծրագրի նպատակն է սոցիալապաես անապահով ընտանիքներին, աշխատաշուկայում անմրցունակ անձանց օգնել և զբաղվածության խնդիր լուծել: Հետևաբար, ապահովված ընտանիքները ծրագրում չեն ընդգրկվում:
«Գյուղացիական տնտեսությունների աջակցության տրամադրման ծրագիր»-ն իրականացվում է 2013 թվականից: Սկզբում այն պիլոտային էր, նախատեսված էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայքներին աջակցելու համար: 2014 թվականից այն դարձավ ամենամյա պետական ծրագիր: