Մաղադանոսով տոնիկ՝ մաշկի վրայի մուգ բծերը հեռացնելու համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մաշկի վրա առաջացող մուգ կետերն ու բծերը տհաճ խնդիրներ են առաջացնում շատերի համար։ Այն կարող է իսկական մղձավանջ լինել հատկապես կանանց համար։ Մաղադանոսով պատրաստվող այս բնական տոնիկը կօգնի լուծել խնդիրը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• 25 գրամ թարմ մաղադանոս
• 300մլ հանքային ջուր
• 200մլ ջուր։
Պատրաստման եղանակը.
Մաղադանոսն ու ջուրը եռացնել, ապա վերցնել կրակից, փակել և թողնել՝ սառչի։ Այնուհետ բացեք տարան, որպեսզի ածխածնի երկօքսիդը գոլորշիանա, ինչը տևում է մոտ 30 րոպե։
Քամել խառնուրդը և ավելացնել հանքային ջուրը։ Տոնիկն արդեն պատրաստ է, որը պետք է լցնել մուգ շշի մեջ և պահել սառը տեղում։
Օգտագործման եղանակը.
Ամեն առավոտ մաշկը լվանալ այս ջրով կամ բամբակով քսել խնդրահարույց հատվածներին։ Կարելի է թողնել, որ այս լուծույթը ներծծվի և ողջ օրվա ընթացքում այլևս չլվացվել, կամ քսել բամբակով և լվացվել 30 րոպե անց։