Ճապոնիայի լեռներում զոհվել Է հայտնի ալպինիստուհի, Piolet d'Or մրցանակի դափնեկիր Կեյ Տանիգուտին
SocietyՃապոնիայի Հոկայդո հյուսիսային հղզու լեռներում զոհվել Է աշխարհում ամենահայտնի կին լեռնագնացներից մեկը՝ Կեյ Տանիգուտին: Նրա մարմինը դեկտեմբերի 22-ին ոստիկանները հայտնաբերել են Կուրոդակե լեռնային համակարգի շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
43-ամյա ալպինիստուհին վերելքն իրականացնում Էր չորս մարդուց բաղկացած խմբի կազմում: Դեկտեմբերի 21-ին բարձունքի շրջանում նա անջատվել Է կապաշարից, մենակ Է գնացել, իսկ հետո կորել Է: Տանիգուտիին գտնելու համար ուղարկվել Էր ոստիկանության ջոկատ, ինչպես նաեւ լեռնագնաց կամավորներ եւ ռազմական ուղղաթիռ:
Կեյ Տանիգուտին 2007 թվականին նվաճել Է Էվերեստը: Նա աշխարհում առաջին լեռնագնացն Էր, որը կարողացավ Տիբեթում բարձրանալ ավելի վաղ հարավարեւելյան կողմից անմատչելի Կամետ լեռնագագաթը՝ 7756 մետր բարձրությամբ: Տանիգուտին դարձավ աշխարհում առաջին կինը, ով ստացավ Piolet d'Or հեղինակավոր ֆրանսիական մրցանակը, որը հանձնում են առավել նշանավոր լեռնագնացներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: