Լուսանկար, որը համացանցում մեծ իրարանցում է առաջացրել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ռեբեկա Դանբարը՝մայր, ով կերակրում է իր փոքրիկին՝ նստած ձմեռ պապի գրկում, հայտնվել է քննադատությունների թիրախում, նկարը Facebook-ում տարածելուց հետո։ Կարծիքների 75 տոկոսը եղել են բացասական և վիրավորական։
40-ամյա Ռեբեկան այս ինքնաբուխ նկարն արել է հաճույքի համար, սակայն այնուհետ ցանկացել է տարածել այն համացանցում, որպեսզի ցույց տա, որ երեխաներին կարելի է կերակրել ամենուր։
Ինչպես գրում է Independent-ը, 3 երեխաների մայր Ռեբեկան, ով իր 1 տարեկան զույգ երեխաներին տարել է ձմեռ պապիին տեսնելու, հերթի մեջ կանգնած է եղել, երբ փոքրիկը ցանկացել է ուտել։ Կերակրելու ժամանակ էլ հասել է ձմեռ պապի հետ նկարվելու նրանց հերթը։
Ռեբեկայի մոտ այդ պահին միտք է առաջացել, թե ինչու չնկարվել ձմեռ պապի հետ՝ երեխային կերակրելով։ Երբ ձմեռ պապին հարցրել է, թե կարելի է նկարվել իր հետ կերակրելով, ձմեռ պապը պատասխանել է․«40 տարվա մեջ ոչ ոք ինձ այդպիսի բան չի խնդրել, բայց ինչու ոչ»։
Նկարի տակ Ռեբեկան գրել է․«Այն, ինչ ես ուզում եմ Սուրբ ծնունդին, առողջ երեխան է»։