Սա տարին գեղեցիկ կերպով ավարտելու և գալիք տարին նոր ուժով դիմավորելու կարևոր քայլ է իմ սաների համար. Հայկոն՝ նոր տեսահոլովակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դեկտեմբերի 25-ին «Արմնյուզ» հեռուստատեսության եթերում կկայանա Հայկոյի սաների նոր տեսահոլովակի պրեմիերան: Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկոն պատմել է, որ մեծ ոգեւորությամբ են սպասում այս պրեմիերային եւ մանրամասներ հայտնել.
«Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Հայաստան» եւ գրվել է ռուսաստանաբնակ երգչուհի Անաիսայի համար, բայց քանի որ տարբեր երգերի cover տարերակները ողջ աշխարհում ասես նորաձեւ են դարձել, ուստի իմ սաները որոշեցին այն ձեւափոխած տարբերակով կատարել»,- նշեց Հայկոն ու ավելացրեց.
«Ես բոլորովին նոր կերպով գործիքավորեցի այս երգը, որից հետո «Hayko music production»-ում կատարվեց ձայնագրությունը: Հատկապես ուզում եմ նշել, որ այս հետաքրքիր աշխատանքում մեծ ներդրում ունեն հնչյունային ռեժիսոր Արման Սարգսյանը, վոկալի մասնագետ Դավիթ Ստեփանյանը եւ խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը»:

Երգչի խոսքերով՝ տեսահոլովակը հստակ սյուժե չունի. «Տեսահոլովակի ռեժիսորն է Նիկ Եգիբյանը, իսկ մոնտաժն իրականացրել է Արամայիս Հայրապետյանը: Տեսահոլովակում չկա հստակեցված կամ կոնկրետացված սյուժե, այն շատ երաժշտական է,- նկատեց երգահանն ու նշեց, որ ինքն էլ է նկարահանվել տեսահոլովակում,- այստեղ նաեւ ես եմ նկարահանվել՝ նվագակցում եմ երեխաներին. Որոշեցի ինքս էլ մասնակցել նկարահանմանը, քանի որ կարծեցի այդպես օգնած կլինեմ իմ սիրելի սաներին»:
Շարունակությունը՝ այստեղ: