ՃՇՀԱՀ-ի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2016թ. բյուջեն
Economics«Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստի ընթացքում լսվել է 2015թ. հաշվետվությունն ու ներկայացվել 2016-ի բյուջեն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապ երի վարչությունից, նիստը վարել է Երևանի քաղաքապետ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը: Նիստին ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն ըստ ոլորտների մանրամասն ներկայացրել է տարեկան կտրվածքով կատարված աշխատանքները, մասնավորապես, սոցիալական ոլորտում` երիտասարդ ընտանիքների աջակցման, աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև անցնող տարում կատարված ծավալուն շինարարական աշխատանքները, որի արդյունքում ձևավորվել են 5 նոր լաբորատորիաներ և վերանորոգվել ու վերազինվել են 15 լսարաններ, այդ թվում՝ դպրոցում և քոլեջում: ՃՇՀԱՀ-ի կողմից միջազգային համագործակցության դաշտում տարվող աշխատանքների հետ կապված էլ ռեկտորն առանձնակի կարևորել է միջազգային ի նստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը, որի արդյունքում համալսարանը վերջերս ստացավ 5 տարի ժամկետով միջազգային հավաստագիր:
«Այժմ աշխատանքներ են տարվում մասնագիտական` ծրագրային միջազգային հավատարմագրման ուղղությամբ»,-նշել է ՃՇՀԱՀ-ի ռեկտորն ու օգտվելով առիթից` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ համալսարանի զարգացմանը նպաստող քաղաքականությունը խրախուսելու համար: Գագիկ Գալստյանը նաև հավելել է, որ որդեգրելով պրակտիկ աշխատանքների ծավալի ավելացման քաղաքականություն, համալսարան ը գալիք տարում ևս ձեռնամուխ է լինելու նոր լաբորատորիաների ստեղծմանը:
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ խորհուրդը հավանության է արժանացրել կատարված աշխատանքներն ու հաստատել համալսարանի 2016 թվականի բյուջեն: «Իսկապես ծավալուն աշխատանք է իրականացվել, ինչի համար շնորհակալ ենք համալսարանի ողջ աշխատակազմին: Ու, հաշվի առնելով, որ սա այս տարվա մեր վերջին հանդիպումն է, առիթն օգտագործելով շնորհավորում եմ համալսարանի ողջ աշխատակազմին` գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում եմ, որ 2016 թվականը լինի նորանոր հաջողությունների և ձեռքբերումների տարի»,-նշել է Տարոն Մարգարյանը: