ՀՀ ՊՆ խոսնակը վստահ է` ՀԱՊԿ-ի զարգացման տարբեր փուլերում Հայաստանի առաջարկությունները եղել են շատ կարևոր
SocietyՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության դերակատարությունը մեծ է ՀԱՊԿ-ի կայացման ու զարգացման հարցում: «ՀԱՊԿ-ի կենսագործունեության, զարգացման, առաջ գնալու, կայացման փուլում Հայաստանի Հանրապետության ներդրումը չափազանց մեծ է: ՀԱՊԿ-ի զարգացման այս կամ այն փուլերում մեր առաջարկները, մոտեցումները եղել են շատ կարևո ր»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը` ընդգծելով, որ ՀՀ Նախագահ, բանակի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում փայլուն խոսք ասաց այս առնչությամբ:
Մոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացած ՀԱՊԿ Հավաքականանվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ ՍերժՍարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով միջազգային ևտարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին:Մասնավորապես, իր խոսքում Նախագահը շեշտել է. «Իհարկե,ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները,բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին ևփոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում ենավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի, Մոսկվայի և Մինսկիուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը,չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, ևդրա հետ մեկտեղ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենքերկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցն երի տակ ենք դնումմեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»: