Ճանապարհային ոստիկանության Աբովյանի ՀՔԲ շենքի վերանորոգման համար կհատկացվեն նոր միջոցներ
SocietyՀՀ կառավարությունը ճանապարհային ոստիկանության Աբովյանի ՀՔԲ վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով լրացուցիչ կհատկացնի 14 մլն 511 հազար դրամ: Արմենպրեսի հաղորդմամբ` համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 24-ի նիստի օրակարգում:
«Անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության Աբովյանի ՀՔԲ վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած և կատարված լրացուցիչ աշխատանքների դիմաց վճարումները կատարելու հանգամանքով: Վերանորոգման աշխատանքների նպատակով 2014 թվականի նոյեմբերի 21-ին «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքվել է 19 մլն 750 հազար դրամի պայմանագիր: Սակայն կապալառուն պայմանագրով ստանձնած պարտավորություններն ամբողջական սահմանված ժամկետում կատարելու նպատակով իրականացրել է լրացուցիչ աշխատան քներ, որոնք ի հայտ են եկել վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Նշված աշխատանքների ծավալը կազմում է 14.511.5 հազ. դրամ: Տվյալ փաստը հաստատվել է նաև ՀՀ ոստիկանության և կապալառուի միջև օբյեկտի հանձնման-ընդունման ընթացքում կազմված համեմատական ակտով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ: