ՀՔԾ-ի վարույթում է հանրաքվեի դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործը
Society«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիտորդ Գոհար Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 04/05 ընտրատեղամասում հայտնաբերված կրկնակի քվեարկության հնարավոր դեպքի նկարահանման ժամանակ նույն հանձնաժողովի նախագահը խլել է իր բջջային հեռախոսը՝ այÕ ¤ կերպ խոչընդոտելով իր լիազորությունների իրականացմանը:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: