Ես պաշտպանում եմ իմ ընտանիքը՝ ինչպես էգ առյուծ. Ադել
Lifestyle1in.am-ը գրում է.
Երգչուհի Ադելը, ում նկարը հայտնվել է Time պարբերականի շապիկին, պատմել է սոցիալական ցանցերի, Քսավյե Դոլանի մոտ նկարահանումների, որդու դաստիարակության գլխավոր սկզբունքների և այն մասին, թե ինչու է նա իր ընտանիքը պաշտպանում մամուլից՝ ինչպես էգ առյուծ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Ադելը խոստովանել է, որ Քսավյե Դոլանի հետ աշխատելուց առաջ երբեք չի հետաքրքրվել կինոյում նկարահանվելով: Հիշեցնենք, որ հայտնի ռեժիսորը ստեղծել է Hello տեսահոլովակը, իսկ հետո Ադելին հրավիրել է «Ջոն Ֆ.Դոնովանի մահը և կյանքը» ֆիլմում հայտնվելու իր դերով:
Երգչուհու կարծիքով՝ ամենասարսափելին, որ կարող է անել փառքը, մարդուն ստիպելն է կորցնել իրեն: Այդ պատճառով նա որդու՝ Անջելոյի, և սիրեցյալի՝ Սիմոն Կոնեքիի հետ ձգտում է Լոնդոնում ապրել ամենասովորական կյանքով:
«Եթե ես տեսախցիկների առջև չեմ, իմ կյանքը սովորական է. պարզապես ես եմ, իմ զուգընկերը և երեխան: Եթե ինչ-որ մեկը փորձում է խախտել իմ ընտանիքի անձնական կյանքը, ես վերածվում եմ էգ առյուծի: Ես կարծում եմ, որ ազնիվ չէ, երբ մարդիկ փորձում են «անսահմանափակ հասանելիություն» ունենալ իմ ընտանիքին և անձնական կյանքին: Մենք առևտրային ապրանքանիշ չենք: Որոշ հայտնի մարդիկ իրոք վերափոխվում են բրենդի: Ինչ արած, եթե նրանք երջանիկ են, դա նրանց գործն է: Բայց ես չեմ ուզում, որ դա պատահի իմ ընտանիքի հետ»,- ասել է Ադելը:




