«Առավոտ». Ռուսական ճգնաժամի դրական ազդեցությունը Հայաստանի վրա
Economics
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, որքան էլ տարօրինակ է, դրական ազդեցություն ունեցավ տնտեսության վրա: Անցյալ տարի այս շրջանում, երբ բոլորը ջանում էին հիմնավորել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության դրական միտումները, արդեն իսկ ակնհայտ էր, որ Ռուսաստանի տնտեսությունը չի կարող հեռանկարներ խոստանալ:
Դա, բնականաբար, գիտակում էին նաև ամենաջանասիրաբար հիմնավորողները և առաջին հերթին խոշոր գործարար պատգամավորները:
Այս իրողությունը թերևս արտահանողներին ստիպեց միաժամանակ նոր շուկաների փնտրտուքով զբաղվել: Ու ինչ-որ արդյունք, այնուհանդերձ, կա: Հայաստանի տնտեսությունը՝ արտաքին առտևրաշրջանառության մասով բավական հետաքրքիր վերափոխումների է ենթարկվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: