Մի շարք թանգարաններ կաշխատեն նաև արձակուրդային օրերին
SocietyԿարևորելով ձմեռային զբոսաշրջության զարգացումը և զբոսաշրջիկների ակնկալվող հոսքը Հայաստան` տոն օրերին հայկական մշակույթը հասանելի դարձնելու միտումով ՀՀ մշակույթի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի N 794-Ա հրամանի համաձայն, նախարարության ենթակայության մի շարք թանգարաններ Ամանորի արձակուրդների ընթացքում՝ 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին և 10-ին` ժա մը 12:00-17:00-ն, իրենց դռները կբացեն այցելուների առջև: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: