Քննիչը կեղծել է քրեական գործով ապացույցները
SocietyՔաղաքացի Ռազմիկ Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ինքը մասնակցել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննությանը, որի ընթացքում դատավորի կողմից ներկայացվել է իր նախաքննական ցուցմունքը, որի բովանդակությանը ծանոթանալով պարզել է, որ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից իր անվ ամբ կազմվել է բովանդակությամբ անծանոթ, իր կողմից չկատարված ստորագրությամբ վկայի հարցաքննության կեղծ արձանագրություն և կցվել քրեական գործին:
Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Ռազմիկ Պ.-ի հաղորդման հիման վրա՝ քրեական գործով ապացույցները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: