Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ ԱԺ-ն ընդունել է 2016թ. բյուջեի մասին օրենքը

Economics

Արցախի խորհրդարանը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվել է Արցախի Ազգային Ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցած ԼՂՀ  6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստում, որին ներկա էին կառավարության անդամները` վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին  ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի առաջարկությամբ լիագումար նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում զոհված զինծառայողների:

Խորհրդարանի նիստի աշխատանքները վերսկսվել են նախորդ նիստին ընդմիջված ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմամբ:  «ԼՂՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Նախարարը նշել է, որ դեկտեմբերի 16-ի նիստից հետո խորհրդարանի խմբակցությունների և պատգամավորների կողմից կառավարությանն է ներկայացվել թվով 19 հարց-առաջարկություն: Ընդհանուր առմամբ, միայն քաղաքացիական պաշտպանության ոլորտին լրացուցիչ գումարների հատկացման վերաբերյալ առաջարկությունն է ներառվել 2016թ.-ի պետական բյու ջեի նախագծում:

Բյուջեի մասին իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի խմբակցությունները:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Արայիկ Հարությունյանն` արձագանքելով նաև 2016 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների հայտնած տեսակետներին և հնչեցրած մտահոգություններին:

Ա. Հարությունյանը նշել է, որ 2016 թվականին երկրում մեկնարկելու են մի շարք նոր ծրագրեր, նախատեսվում է նաև հիդրոէներգետիկայի, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բարձր ցուցանիշների ապահովում:

Ելույթի ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԺ պատգամավորներին ակտիվ և արդյունավետ քննարկումների համար:

Լիագումար նիստը շարունակվել է նախորդ նիստին քննարկված ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծին ուղեկցող օրենքների նախագծերի քվեարկությամբ:

Պատգամավորներն ընդունել են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության  մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում  կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Աուդիտորական  գործունեության  մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում  և փոփոխություններ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու  մասին», «Ավելացված&n bsp; արժեքի  հարկի մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի  հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հաստատագրված  վճարների մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոմոբիլային  ճանապարհների  շինարարության, նորոգման  և պահպանման  համար կատարվող  հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ  օրենքում փոփոխություններ  կատարելու մասին» և  «Հանրային  ծառայությունների  կարգավորման  պարտադիր  վճարների  մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին»,«Ժամանակավոր  անաշխատունակության նպաստների  մասին» ԼՂՀ օրենքում  լրացումներ  և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական  կենսաթոշակների  մասին» ԼՂՀ  օրենքում  փոփոխություններ  կատարելու մասին» և «Եկամտային  հարկի մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փաթեթները:

Օրակարգային հաջորդ հարցը` ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքի նախագիծն էր, որը Ազգային ժողովին է ներկայացրել ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Պատգամավորները հավանություն են տվել ԼՂՀ քաղաքացիական  օրենսգրքի նախագծի վերաբերյալ  առաջարկությունների և երկրորդ ընթերցմամբ ներկայացման ժամկետները երկարաձգելու մասին ԼՂՀ ԱԺ որոշմանը:

Խորհրդարանը 27 կողմ ձայնով ընդունել է նաև ԼՂՀ  Վերահսկիչ պալատի  2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:

Օրակարգի եզրափակիչ հարցը ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամների նշանակումն էր, որը, օրենքի համաձայն, տեղի է ունեցել գաղտնի քվեարկությամբ: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ռամելա Դադայանը հրապարակել է քվեարկության արդյունքները, համաձայն որի` իրավաբան անդամների թեկնածուներ Շուշանիկ Հայրապետյանը (29 կողմ) և Արսեն Սառաջյանը (32 կողմ) նշանակվել են ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամներ:

Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նորանշանակ անդամներին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նստաշրջանը փակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգով:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine