Yerevan, 05.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է աշխատի ուժերի լարումով և հասնի առավելագույն արդյունքի. մարզիչ

Sport

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին, որտեղ, մասնավորապես, անդրադարձել է հավաքականի մարզչի պաշտոնում իր անելիքներին:

- Պարոն Սուքիասյան, այսօր պարզ դարձավ, որ Դուք ճանաչվել եք Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ: Ընդունեք մեր շնորհավորանքները: Այս տարին Ձեզ համար հաջողված համարո՞ւմ եք:

-Շնորհակալություն շնորհավորանքների համար: Որոշակի առումով, իհարկե, համարում եմ: Նախ, ես որոշակի հաջողություններ ունեցա «Արարատում», երկրորդ՝ նշանակվեցի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ինչը շատ պարտավորեցնող է և ծանր բեռ է, բայց պետք է աշխատենք ուժերի լարումով և հասնենք առավելագույն արդյունքի:

-Այս տարի որոշակի ընդմիջումից հետո վերադարձաք ֆուտբոլային գործունեության՝ գլխավորելով Երևանի «Արարատը»: Ձեր կարծիքով` ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանի առաջնությունում  և «Արարատում» այս տարիների ընթացքում:

-Կարծում եմ՝ այս տարի մրցակցությունն ավելի մեծ է, և մի քանի թիմեր կարող են մասնակցել չեմպիոնական մրցավազքին: Ինչ վերաբերում է«Արարատին», այն ժամանակ աշխատանքն ավելի քիչ էր, որովհետև ավելի վարպետ տղաներ էին խաղում, նրանց հետ աշխատելն ավելի հեշտ էր: Ներկայիս թիմում աշխատանքն ավելի շատ է՝ ֆիզիկական, հոգեբանական պատրաստության և մարտավարության առումով: Տղաներն ինձ հավատացին և որոշակի առաջընթաց եղավ, չնայած, որ դեռ շատ աշխատանք ունենք անելու:

-Տարեվերջին ստանձնեցիք նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Այդ պահից սկսած՝ աշխատանքներ տարվե՞լ են:

-Իհարկե, տարվել են: Դիտարկում ենք նոր ֆուտբոլիստների՝ ինչպես Հայաստանի առաջնությունում, այնպես էլ արտերկրում հանդես եկող, ձևավորում ենք հավաքականի մարզչական շտաբը, բանակցություններ են վարվում ընկերական խաղերի շուրջ:

-Այդ դեպքում հերթով անդրադառնանք Ձեր նշած կետերին: Կարո՞ղ եք նշել Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնք նախորդ մարզիչների օրոք չեն հրավիրվել հավաքական, բայց այժմ դիտարկվելու են որպես հավաքականի թեկնածուներ:

-Իհարկե, կարող եմ: Արտակ Եդիգարյան, Արթուր Քարտաշյան, Դավիթ Հակոբյան, Բենիկ Հովհաննիսյան, Գոռ Մալաքյան, Տիգրան Բարսեղյան, Զավեն Բադոյան, Միհրան Մանասյան: Սա վերջնական ցուցակ չէ, և մենք անընդհատ հետևելու ենք Հայաստանի առաջնությունում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստներին: Արտերկրում նույնպես ունենք ֆուտբոլիստներ, որոնք մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում:

-Կարևորո՞ւմ եք ընկերական խաղերում ուժեղ մրցակիցների հետ հանդիպելը, թե ավելի կարևոր է այդ խաղերում տեսնել հավաքականի պոտենցիալ նորեկներին և ավելացնել խաղակցվածությունը:

-Կարևորում եմ թե' ուժեղ մրցակիցների հետ խաղալը, որի շնորհիվ ֆուտբոլիստները կբարձրացնեն իրենց խաղամակարդակը, թե' այն, որ խաղերի ընթացքում հնարավորություն կունենանք գործի մեջ տեսնել բոլոր նորեկներին:

-Ինչպե՞ս եք գնահատում մեր հնարավորությունները 2018թ. աշխարհի առաջնության ընտրական խմբում՝ հաշվի առնելով, որ չկան ընդգծված գրանդներ, բայց չկան նաև ակնհայտ թույլ հավաքականներ:

-Միանշանակ ուժեղ և հավասարազոր խումբ է, որտեղ ընդգրկված թիմերից երկուսը մասնակցելու են Եվրո-2016-ի եզրափակիչ փուլին, բայց վախենալու ոչինչ չկա, պետք է պայքարենք և ձգտենք նախաձեռնությամբ ֆուտբոլ խաղալ:

-Մի փոքր խոսենք տակտիկական նրբություններից: Դուք ընտրում եք տակտիկական որոշակի դասավորություն և ըստ այդ սխեմայի՞ եք հրավիրում ֆուտբոլիստների, թե` ընտրում եք դասավորությունը՝ ելնելով Ձեռ ձեռքի տակ եղած ֆուտբոլիստների հնարավորություններից:

-Բնականաբար, առաջնորդվում եմ այն ֆուտբոլիստների հնարավորություններով, որոնք այդ պահին գտնվում են իմ տրամադրության տակ, բայց շատ կարևոր է նաև վերլուծել մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, ընտրած մարտավարությունը, բոլոր թիմերն էլ ունեն տնային և արտագնա տարբերակներ:

-Արդեն երկրորդ անգամ եք գլխավորում Հայաստանի հավաքականը: Այն ժամանակ Հայաստանի հավաքականը խաղում էր 1 ընդգծված հարձակվողով և մեկ ենթահարձակվողով: Հիմա գրեթե բոլոր թիմերը խաղում են 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ: Ձեր կարծիքով` ո՞րն է ավելի օպտիմալ:

-Այն ժամանակ ես առաջինն էի Հայաստանում, որ կիրառեցի հենց Ձեր նշած 4-2-3-1 մարտավարությունը՝ խաղալով 2 հենակետայինով: Այդ դիրքում խաղում էին Ռոմիկ Խաչատրյանն ու Արթուր Ոսկանյանը, իսկ երբեմն նաև Կարեն Դոխոյանը: Եկեք չշտապենք, քանի որ մեզ ժամանակ է պետք հասկանալու համար, թե որ տակտիկական դասավորությունն ավելի օպտիմալ կլինի հավաքականի համար:

-Ինչ կմաղթեք Ամանորի հետ կապված:

-Շնորհավորում եմ բոլորիս գալիք տոների կապակցությամբ, ցանկանում եմ, որ նեցուկ լինենք մեր հավաքականին, լինենք մեր ֆուտբոլի կողքին:

 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia