Որսագողության լիակատար բացակայությունը երկու տարում թույլ կտա վերականգնել սիգ ձկան արդյունագործությունը
SocietyՍևանա լճում որսագողության լիարժեք բացակայության դեպքում երկու տարվա ընթացքում հնարավոր կլինի ամբողջությամբ վերակագնել սիգ ձկնատեսակի արդյունագործությունը:
Այս մասին դեկտեմբերի 23-ին տարվա ամփոփիչ ասուլիսին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
«Եթե մենք կարողանանք երկու տարով ամբողջությամբ փակենլ Սևանալիճը, որպեսզի որսագողությունն ամբողջությամբ դադարի, ապա դրանից հետո հստակ կկարողանանք խոսել ձկնային արդյունագործության մասին: Առավել ևս՝ սիգի արդյունագործական որսի մասին, որը մեզ համար մեծ նշանակություն ունի», - ասաց Արամայիս Գրիգորյանը:
Խոսելով Սևանի ավազանում որսագողության և դրա հետ կապված խնդիրների մասին՝ ՀՀ բնապահպանության նախարարը նշեց, որ սոցիալական խնդիրը գաղտնիք չէ, սակայն կրկին շեշտեց, որ մի քանի անձանց որսագողությամբ զբաղվելու կանխարգելման դեպքում երկու տարի անց ավելի շատ մարդ օրինական կկարողանան լճից օգուտ քաղել:
Հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2015 թվականի հոկտեմբերի 29-ի N2459-161 գրությունը՝ նոյեմբերի 4-ին ընդունվել է ՀՀ բնապահպանության նախարարի «Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների մասին» թիվ 320-Ա հրամանը: Հրամանով նախատեսված է իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2015 թվականինոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը և 2016 թվականի հունվարի 6-ից մինչև հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցնել Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: