Մարինա Թագակչյան.«Ակնկալում եմ երկրորդ բալիկիս առողջ ծնունդն ու մեծ ժառանգություն»
LifestyleBravo.am-ը գրում է.
Մարինա Թագակչյանը երկրորդ անգամ կմայրանա 2016-ի մայիսին։ Երգահան-հաղորդավարուհին BRAVO.am-ին հայտնել է, որ երկրորդ դուստրը կպարգեւի ամուսնուն՝ կինոօպերատոր Ալեքսանդր Քալանթարին.“Հղիությունս չպլանավորված էր, քանի որ աղջիկս դեռ 1,5 տարեկան է, եւ չէինք նախատեսում, բայց կրկին ուրախ ենք։ Բժիշկների փոխանցմամբ՝ Եվան քույր է ունենալու: Նա նայում է փորիկիս ու հարցնում, թե որտեղ է նա։ Հոգեբանորեն իրեն տրամադրում եմ, որ պետք է սիրի եւ չխանդի”։
Մարինան մեզ հետ նախորդ հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ շատ է ցանկանում որդիներ ունենալ, հիմա էլ նշում է, որ ամեն ինչ առջեւում է.“Ավելի շատ ուրախ եմ Եվայի համար, որ հավատարիմ ընկերուհի կունենա։ Ես ընտանիքի միակ երեխան եմ եղել, գիտեմ, որ կարեւոր է քույր-եղբայր ունենալը։ Այս անգամ ամուսինս կորոշի անունը, քանի որ Եվայի անունը ես եմ ընտրել”։
Շարունակությունը՝ այստեղ:
