Ի՞նչ հագնել Ամանորին. Խորհուրդ է տալիս ոճաբան Արփինե Կոշտոյանը (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ի՞նչ հագնել ամանորին, ի՞նչ գույներ ու զարդարանքներ ընտրել, որպեսզի տարվա գլխավոր տոնին շլացուցիչ տեսք ունենալ, ի՞նչն է նորաձեւ՝ Life.panorama.am-ի հետ զրույցում խորհուրդ է տալիս ոճաբան Արփինե Կոշտոյանը:
«Նորաձեւ լինելու համար պարտադիր չէ հետեւել նորաձեւությանը, հնարավոր է հագնվել նորաձեւ, բայց անճաշակ, այդ պաճառով պետք է ունենալ ոճի զգացում, ուրույն ճաշակ, լինել համարձակ եւ չվախենալ էքսպերիմենտներից: Պետք է հետեւել նորաձեւությանը, բայց թրենդներից ընտրել միայն այն, որը համապատասխանում է ձեր ոճին»,- մեզ հետ զրույցում նախ նշեց ոճաբանն, ապա անդրադարձավ Նոր տարին նորաձեւ դիմավորելու իր խորհուրդներին.
«Նոր տարին դիմավորելու այս տարվա գլխավոր թրենդը համարվում է գինեգույնի, բալագույնի երանգները, դրանք այս տարի ակտուալ են թե զգեստների, թե աքսեսուարների դեպքում, միաժամանակ, խորհրդավոր եւ գայթակղիչ այս գույնը կրողներին այն հաջողություն կբերի այս տարի: Բացի այս, սեզոնի գլխավոր հիթը համարվում է դասական սեւի եւ սպիտակի համադրությունը, նույնիսկ երեկույթների ժամանակ կարելի է կրել կոստյումներ, որոնք այս տարի շատ ակտուալ են, ընդ որում, այս տարի նշված տենդեցին հետեւեցին մի շարք համաշխարհային աստղեր: Այս թրենդին հաջորդում է «Միքս ոճը», որը ենթադրում է սպորտային եւ դասական ոճերի համադրություններ: Իրականում այնքան հետաքրքիր թրենդներ կան, որ, կարծում եմ, ցանկացած կին այդ ամենից կարող է գտնել իրեն համապատասխան ոճը եւ հնարավորինս օգտագործել հետաքրքիր եւ գեղեցիկ լինելու իր շանսը»,- նշեց Արփինեն ու շեշտեց.
«Զգեստը ճիշտ ընտրելու համար անհրաժեշտ է հաշվի առվել կազմվածքի առանձնահատկությունները մարմինը ճիշտ ընդգծելու եւ ցուցադրելու համար: Հատկապես Ամանորի գիշերը խորհուրդ կտայի ստեղծագործել հագնվելու արվեստում, լինել հետաքրքիր եւ ամենակարեւորը՝ չնմանակել ոչ մեկին: Հիշեք՝ յուրահատկությունը ինքնավստահություն է բերում, իսկ խնամված կինը էլ ավելի ինքնավստահ է լինում»:
Շարունակությունը՝ այստեղ: